Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Խորհրդարանը մերժեց «Ծառուկյան» խմբակցության առաջարկը

Խորհրդարանը մերժեց «Ծառուկյան» խմբակցության առաջարկը
15.01.2018 | 16:13

ՀՀԿ-ն իր քվեարկությամբ մերժեց «Ծառուկյան» դաշինքի` Եկամտահարկի դրույքաչափերը փոփոխելու նախագիծը խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու առաջարկը։ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ առաջարկվող փոփոխությամբ, աշխատող քաղաքացիների եկամուտը չնչին կավելանա, մինչդեռ գնաճի զսպման համար արմատական փոփոխություններ են հարկավոր։

Դիտվել է՝ 1444

Մեկնաբանություններ